Thursday, March 20, 2014

Առողջ մթերքների վնասակար հատկությունները


14031
Մենք համարում ենք, որ որոշ մթերքներ հրաշագործ ազդեցություններ ունեն, սակայն սննդաբանները զգուշացնում են, որ առողջության համար ամենաօգտակար մթերքներն անգամ որոշ դեպքերում կարող են բացասական հետևանքներ թողնել:

Կանաչ թեյ

Առավելությունները: Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են խուսափել արյունատար անոթների բորբոքումից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի բուժիչ ազդեցությունը զգալու համար պետք է օրական 6-10 բաժակ թեյ խմել:

Բացասական ազդեցությունները:
  Հետազոտությունները պարզել են, որ կանաչ թեյը խանգարում է ֆոլաթթվի արտադրությանը, ինչը հղի կանանց մոտ անհրաժեշտ է պտղի նորմալ զարգացման համար:

Որոշ հետազոտություններ նաև խոսում են այն մասին, որ կանաչ թեյի չարաշահումները կարող են առաջացնել երիկամների ու լյարդի հիվանդություններ: Չարաշահում ասելով՝  երբեմն նկատի ունենք օրական նույնիսկ երկու բաժակ կանաչ թեյի օգտագործումը:

Ձուկ

Առավելությունները: Ձուկը պարունակում է աթերոսկլորոզի ու ինֆարկտի առաջացման  հավանականությունն իջեցնող omega-3 ճարպային թթուները: Սննդաբանները խորհուրդ են տալիս ձուկ ուտել շաբաթական 2 անգամ կամ էլ օգտագործել ձկան յուղ:  Ձուկը պարունակում է նաև այլ օգտակար նյութեր, ինչպիսիք են խոլեստերինի մակարդակն իջեցնող յոդն ու ինսուլինի արտադրությունը խթանող մանգանը:

Բացասական ազդեցությունները:
  Ձուկը պարունակում է սնդիկ, ինչը պայամանավորված է ջրերի աղտոտումով: Իսկ վերջին  շրջանում կատարված մասշտաբային ուսումնասիրությունը, որին մասնակցել էր ավելի քան երեք հազար տղամարդ, ցույց է տվել, որ մահացության մակարդակը բարձր էր նրանց մոտ, ովքեր ձկան յուղ էին ընդունում: Բացի այդ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց այն ուղղակի հակացուցված է:

1Հապալաս և նուռ


Առավելությունները:
 Այս երկու մթերքներն ունեն հակաօքսիդանտների հարուստ պաշար, որոնք պաշտպանում են ուղեղն ու իջեցնում աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:  Հապալասի հյութն օգտակար է անեմիայի, ցիստիտի համար:

Նռան հյութը խորհուրդ է տրվում խմել սակավարյունության, աթերոսկլորոզի, անգինայի, բրոնխային ասթմայի դեպքում:

Բացասական ազդեցությունները:
 Հապալասի պտուղները կարող են իրենց ներքաշել եթերային թունավոր նյութեր, որոնք առաջացնում են ուժեղ գլխացավեր ու  սրտխառնոց:
Իսկ նռան հյութը հակացուցված է ստամոքսի  հիվանդությունների ու գաստրիտի դեպքում: Այնպես որ նռան հյութն այս դեպքերում կարելի է խմել միայն ջրի հետ խառնուրդի ձևով:

Ձիթապտղի յուղ

Առավելությունները:
  Բացի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներից, ձիթապտղի յուղը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ ու կանխում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:

Բացասական ազդեցությունները:
  Մեկ ճաշի գդալ ձիթայուղի մեջ պարունակվում է 170 կալորիա, այնպես որ մեծ քանակությամբ օգտագործումը (օրական խորհուրդ է տրվում օգտագործել 100 գրամ ձիթապտղի յուղ) կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման:

Ընդեղեն

Առավելությունները: 
Դրանք օգնում են սահմանափակել շաքարի ու խոլեստերինի օգտագործումը, խորհուրդ են տրվում օգտագործել սրտային ու բորբոքային հիվանդությունների ժամանակ, պարունակում են հակաօքսիդանտներ ու omega-3 ճարպային թթուներ:

Բացասական ազդեցությունները:
 Հունական ընկույզը վնասակար է հազի, բրոնխիտի, անգինայի, դիաթեզի, էկզեմայի, փսորիազի ժամանակ: Ընկույզի չարաշահումը կարող է առաջացնել գլխացավեր, սրտխառնոց, նույնիսկ թունավորում: Ընդեղենն առանձնանում է սպիտակուցի ու ճարպի մեծ պաշարով, այսինքն՝ դրանք բավականին կալորիական են: Ինչպես նաև դրանք ուժեղ ալերգեններ են, այնպես որ պետք է չափավոր մոտանալ նրանց օգտագործմանը:

Ամբողջական հացահատիկ


Առավելությունները:
  Հացահատիկն օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունն  ու արյունատար անոթների գործառույթները: Հացահատիկի մեջ նաև պարունակվում են մեծ քանակությամբ մանրաթելեր:

Բացասական ազդեցությունները:
  Բուսական մարնաթելերի չարաշահումը բացասական հետևանքներ է թողնում աղիքի վրա և խորհուրդ չի տրվում ստամոքսի խոց ունեցող մարդկանց: Քանի որ այս մթերքը դժվար է մարսվում, այն խորհուրդ չի տրվում նաև մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց:

Կարմիր խաղող

Առավելությունները: Շնորհիվ կարմիր խաղողի մեջ պարունակվող հակաօքսիդանտների ու պոլիֆենոլների, այն խթանում է հեմոգլոբինի մակարդակի բարձրացումը, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա՝ կանխելով տրոմբի առաջացումը:

Բացասական ազդեցությունները: Կարմիր խաղողի մեջ պարունակվող պոլիֆենոլն ու թանինը կարող են առաջացնել միգրեն:

Սոխ և սխտոր

Առավելությունները: Նրանց մեջ պարունակվող նյութերը պաշտպանում են սրտային հիվանդություններից ու քաղցկեղի որոշ տեսակներից: Ինչպես նաև այս մթերքների բակտերիոցիդ հատկություններն օգնում են բուժել վարակներն ու հաղթահարել մրսածությունը:

Բացասական ազդեցությունները:  Վերջին հետազոտություններն ապացուցել են, որ սոխն ու սխտորը գրգռում ու այրում են լորձաթաղանթը: Սոխն ու սխտորը հակացուցված են ստամոքսի խոցի, գաստրիտի, երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում: Բացի այդ վտանգավոր է սխտորն օգտագործել ասպիրինի հետ, քանի որ այն խթանում է արյան նոսրացումը:


Բրոկոլլի


Առավելությունները:
 Պարունակում է քաղցկեղը կանխող, ինչպես նաև հիշողությունն ամրացնող նյութեր:

Բացասական ազդեցությունները:  Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ այն կարող է առաջացնել փքվածություն և ջղաձգություն:





Լոլիկ


Առավելությունները:  Պարունակում է լիկոպին, որն ուժեղ հակաօքսիդանտ է և օգնում է ակտիվացնել իմունային համակարգը, պաշտպանել քաղցկեղի որոշ տեսակներից:

Բացասական ազդեցությունները:
 Լոլիկը հարուստ է կալցիումով, ինչը հակացուցված է ինչպես տարեց մարդկանց, այնպես էլ հոդերի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Լոլիկի չարաշահումը օրգանիզմում բերում է կալցիումի ու աղի կուտակումների՝ երիկամներում քարեր առաջացնելով, ինչպես նաև քայքայելով ատամի էմալը:



   
                                                                                                                                                                        Աղբյուրը՝ Doctors.am

No comments:

Post a Comment