Monday, March 17, 2014

Բանան...

Բանանները պարունակում են երեք բնական շաքար` սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա` 

մանրաթելերի հետ համակցված: Բանանն ապահովում է էներգիայի վայրկենական, կայուն և 

էական հոսք: Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ ընդամենը երկու բանանը 

ապահովում են 90 րոպեի ընթացքում լարված մարմնամարզության համար անհրաժեշտ 

էներգիայի պաշարը: Զարմանալի չէ, որ բանանն աշխարհի առաջատար մարզիկների 

ամենասիրելի միրգն է: Սակայն բանանը միայն էներգիա ապահովելու միջոցով չէ, որ օգնում 

է մեզ գտնվել լավ մարզավիճակում: Այն նաև օգնում է հաղթահարել կամ կանխել բազմաթիվ 

հիվանդությունների և վիճակների զարգացում, ինչը բանանը դարձնում է մեր ամենօրյա 

սննդակարգի պարտադիր բաղկացուցիչ մաս:

ԴԵՊՐԵՍԻԱ (ընկճախտ): Դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում վերջերս 

անցկացրած հարցման համաձայն՝ նրանցից շատերն իրենց ավելի լավ են զգացել բանան 

ուտելուց հետո: Սրա պատճառը բանանում պարունակվող տրիպտոֆան սպիտակուցն է, որն 

օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, իսկ ինչպես հայտնի է, սերոտոնինն օգնում է 

թուլանալ, լավացնում է տրամադրությունը և պարգևում է երջանկության զգացում:

ԱՆԵՄԻԱ: Պարունակելով երկաթի բարձր քանակ՝ բանանը կարող է խթանել արյան մեջ 


հեմոգլոբինի արտադրությունը և, հետևաբար, կօգնի անեմիայի դեպքում:

ԱՐՅԱՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ: Այս յուրահատուկ տրոպիկական միրգը շատ հարուստ է կալիումով,


 ընդ որում պարունակում է քիչ քանակությամբ աղ, ինչը դարձնում է իրեն կատարյալ` արյան 

բարձր ճնշման դեմ պայքարելու համար: Այնքան կատարյալ, որ ԱՄՆ սննդամթերքի և 

դեղամիջոցների վերահսկման պետական մարմինը թույլ է տվել պաշտոնապես հայտարարել, 

որ բանանն ընդունակ է կրճատել արյան բարձր ճնշման և ինսուլտի զարգացման 

հավանականությունը:

ՄՏԱՎՈՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Անգլիայի Twickenham դպրոցի 200 ուսանող քննությունների 


ընթացքում բարձրացրեցին իրենց մտավոր ունակությունները` նախաճաշին, ընդմիջմանը և 

ճաշին ուտելով բանաններ: Հետազոտությունները ապացուցել են, որ կալիումով հարուստ 

միրգը ընդունակ է դարձնել աշակերտներին ավելի ուշադիր՝ բարձրացնելով նրանց ուսուցման 

մակարդակը:

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ: Մանրաթելերով հարուստ սնունը, որի մեջ նաև ընդգրկված են 


բանաններ, 

կարող է նպաստել աղիների նորմալ գործունեության վերականգնմանը, առանց 

լուծողականների օգտագործման:

ԽՈՒՄՀԱՐ (похмелье): Խումհարից ազատվելու ամենաարագ միջոցներից մեկը մեղրով 


կաթնա-բանանային կոկտեյլ խմելն է: Բանանը հանգստացնում է ստամոքսը, իսկ մեղրը 

բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, միևնույն ժամանակ կաթը վերականգնում է

 ջրային հավասարակշռությունը:

ԱՅՐՈՑ: Բանանը բնական անտացիդ ազդեցություն ունի, հետևաբար, եթե դուք տառապում 


եք այրոցից, փորձեք բանան ուտել որպես հանգստացնող միջոց:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՐՏԽԱՌՆՈՑ: Սնունդ ընդունելուց հետո` մինչև մյուս անգամ սնվելը, բանան 


կերեք, դա կօգնի պահպանել շաքարի մակարդակն արյան մեջ և խուսափել առավոտյան 

սրտխառնոցից:

ՄՈԾԱԿԻ ԿԾԱԾԸ:
 Մինչև միջատների կծելու դեմ որևէ քսուկ ձեռք բերելը, փորձեք բանանի 


կեղևի ներքին մակերեսը քսել կծած տեղին: Բազմաթիվ մարդիկ հայտնաբերել են, որ դա 

օգնում է նվազեցնել այտուցն ու գրգռվածությունը:

ՆՅԱՐԴԵՐ: Բանանները պարունակում են մեծ քանակությամբ B խմբի  վիտամիններ, որոնք 


օգնում են հանգստացնել նյարդային համակարգը… Ավելորդ քա՞շ, խնդիրներ աշխատանքի

 վայրու՞մ: Ավստրիայի հոգեբանության ինստիտուտի հետազոտությունները պարզել են, որ 

աշխատանքի վայրում ճնշվածությունը ստիպում է ագահությամբ ուտել այնպիսի գիրացնող 

սնունդ, ինչպիսիք են շոկոլադը և չիփսերը: Զննելով 5000 ստացիոնար հիվանդի՝ 

գիտնականները հայտնաբերել են, որ առավել ճարպակալած հիվանդներն աշխատանքի 

վայրում գտնվել են ծանր ճնշվածության տակ: Զեկույցում եզրակացվում է, որ խուճապից 

առաջացած ուտելու ցանկությունը կանխելու համար մենք պետք է վերահսկենք արյան մեջ 

շաքարի մակարդակը, երկու ժամը մեկ ընդունելով ածխաջրատներով հարուստ սնունդ` 

շաքարի մակարդակը կայուն պահելու համար:

ԽՈՑ: Բանանը օգտագործվում է որպես դիետիկ սնունդ աղիքային խանգարումների 


ժամանակ` իր փափուկ կազմվածքի և հարթության շնորհիվ: Այն նաև չեզոքացնում է ավելորդ

 թթվայնությունը և նվազեցնում գրգռվածությունը՝ պատելով ստամոքսի լորձաթաղանթը:

ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ: Բազմաթիվ ժողովուրդներ բանանը որպես "սառեցնող" միրգ 


են ընդունում, որը կարող է նվազեցնել ապագա մայրերի ֆիզիկական և հուզական 

ջերմաստիճանը: Օրինակ` Թայլանդում հղի կանայք բանանն ուտում են` երեխայի ծնունդը 

սառը պայմաններում ապահովելու համար:

Բանանն իսկապես հանդիսանում է բնական դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների 


համար: Եթե համեմատենք այն խնձորի հետ, բանանը պարունակում է 4 անգամ ավելի շատ 

սպիտակուց, 2 անգամ ավելի շատ ածխաջրատներ, 3 անգամ ավելի շատ ֆոսֆոր, 5 

անգամ ավելի շատ վիտամին A և երկաթ, 2 անգամ ավելի շատ այլ վիտամիններ և աղեր: 

Բանանը նաև հարուստ է կալիումով, ուստի եկել է հայտնի ասացվածքը փոխելու ժամանակը 

"Օրական մեկ բանանը կօգնի հեռու մնալ բժիշկներից":


                                                                                                               նյութը` doctors.am-ից

No comments:

Post a Comment