Monday, March 31, 2014

#SAVEKESSAB

#SAVEKESSAB`գիշեր ու զոր ,անընդհատ,ամեն վայրկյան ու ժամ իմ մտքում ու հոգուս մեջ...
Չեմ կարողանում էս իրավիճակին սառնասրտորեն նայել,ես այն որպես իմ անձնական ցավ ու ողբերգություն եմ ընկալում:Ու անգամ զարմանում եմ,երբ շուրջս մարդիկ ժպտում են,կամ ուրիշ թեմայի շուրջ են խոսում:Ես վախենում եմ պատմության դաժան էջերի ստվերից...
#saveKessab
Համացանցը ողողած էս կոչը չեմ ցանկանա,որ վերածվի հերթական մեխանիկական ակտի, որ հայությունն ամեն Ապրիլ 24-ին անում է`որը` գիտակցաբար,որը` ցավ ապրելով,որն ուղղակի за компанию(ցավոք):Մարդիկ,ովքեր նախքան այս ամենն անգամ Քեսաբի տեղը չգիտեին,ակտիվացել են,կոչեր են անում.իհարկե վատ չէ,բայց կուզենայի,որ յուրաքանչյուրը գիտակցաբար մոտենար այս հարցին...
Էս մեր ցավն ա...
Էն,ինչ  տեսել ենք մի դար առաջ ու լսել մեր գիտակցական ողջ կյանքի ընթացքում,էն ինչն իր արյունոտ հետքն է թողել մեր ժողովրդի ճակատագրի վրա,ատելություն ու թշնամանք է սերմանել մեր սրտերում թշնամու հանդեպ`կարծես թե միտում ունի կրկնվելու:
Քեսաբի դեպքերը,Սիրիայի խառնաշփոթը գուցե նորություն է միայն ժողովրդի անտարբեր ու անտեղյակ հատվածի համար: Բայց Սիրիայում լարված ու քաոսային իրավիճակը նոր չէ,որ անհանգստացնում է հայերիս...
Չեմ անդրադառնա ցավոտ էն թեմային,թե ինչպես դիմավորեցինք սիրիահայ մեր եղբայներին ու քույրերին,չեմ խոսի, որովհետև մի արդարացված արգումենտ կա` տեղացիներն իրենք էլ մի լավ օրի չեն...
Թուրքիայի համար Սիրիայի հետ բախումները ևս մի առիթ են,հայերին ճնշելու համար:Մարդիկ տեղահանվել են իրենց օջախներից,իսկ շատերը դեռ ասում են,որ հայերին ոչ մեկը չի նեղացնում: 
Հարց.ի՞նչ կլիներ,եթե հայերը մնային իրենց տներում:Ջա՞րդ,կոտորա՞ծ....
Իսկ մեր ձայներն անզոր են այսօր...Պատճառը մեկն է`անտարբերությունը...
Կառավարությո'ւն,շարժվի'ր տեղիցդ,սատարի'ր քո ժողովրդին,որ կենաց-մահու պայքար է տալիս...
Շատ եմ ուզում ու անհամբեր սպասում եմ,թե երբ են կամավորական խմբեր ստեղծվելու Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով:Ուզում եմ օգնենք,թև ու թիկունք լինենք ամեն ինչ կորցրած ու ապրել ուզող մեր եղբայներին...
Ես տեսնում եմ մեզանից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող մարդկանց հույսով լի հայացքներն ուղղված դեպի մեզ...ես չեմ ուզում,որ նրանք հուսախաբ լինեն,գոնե ոչ այս անգամ :
Չեմ ուզում ինձ մեղավոր զգալ,որ ոչինչ չեմ արել...
Գուցե ճիշտ են այն դիտարկումները,որ միայն լայքերը,ու Քեսաբի իրավիճակը լուսաբանող տեղեկությունների տարածումը մեծ օգուտ չունի,բայց դա է հիմա մեզանից շատերի հնարավորությունը: Մարդիկ`աշխարհի որ ծայրում էլ լինեն,պիտի գիտակցեն,որ էն` ինչ այսօր խլում է ուրիշի կյանքը,վաղը կարող է իրենց սպառնալ...
Ուզում եմ դիմել բոլորին,ովքեր ունեն ավելի մասշտաբային հնարավորություններ` գործի դրեք ձեր բոլոր հնարավոր լծակները մարդկանց օժանդակելու համար:
Ուզում եմ հույս հայտնել,որ շուտափույթ կմշակվի գործողությունների արդյունավետ ծրագիր` մեր ազգային շահերը բավարարելու ուղղությամբ:
Աստված բոլորիս պահապան!!!

No comments:

Post a Comment