Friday, May 24, 2013

First post - վերջին զանգ...:)


Էսօր օդի մեջ չափազանց շատ են դրական էներգիան ու հուզմունքը..

Լիքը էրեխեք` տաքարյուն, զգացմունքային, խելոք, խելառ ու սիրուն  էսօր փակում են մանկության դռներն իրենց հետևից ու նայում  առաջ` դեպի նոր` դեռ անծանոթ ու սպասված <<Նոր իրականություն>>, հասուն կյանք...





...Մի քայլ առաջ ու մենք այլևս երեկվա դպրոց շտապող աշակերտները չենք: Էսօրվանից մենք ուրիշ ենք` ավելի <<մեծ>>, ավելի հասուն, սիրուն, ուրախ ու տաք...

ԴԵՌ տաք, որովհետև չենք զգում, որ փակում ենք մեր կյանքի ամենամաքուր ու ամենաերջանիկ օրերի դուռը, շտապում ենք մեծանալ, մի վայրկյան առաջ հայտնվել <<մեծերի>> մեծական աշխարհում: 



Ես արդեն վեց տարի էդ աշխարհում եմ ապրում...

Այստեղ իհարկե լավ է, էրեխեք ջան, բայց այստեղ այնքան շատ է զգացվում մեր այդքան անկեղծ ժպիտների, մաքուր ու անարատ զգացմունքների, անմեղ ու անաղարտ հոգիների կարիքը, այստեղ այնքան է զգացվում մեր փոքրիկ, բայց սպասված ու արժանի հաղթանակների կարիքը... 
Մի թողեք էդ ամենը փակ դռների հետևում, վերցրեք ձեզ հետ, ամուր պահեք ու մի մոռացեք, թե ով եք դուք, և թե ովքեր եք դուք մեկդ մյուսի համար` հարազատ, անբաժան ընկերներ` ԸՆՏԱՆԻՔ!!!



Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ: 
Մաղթում եմ, որ հնարավորինս գիտակից ու աչալուրջ լինեք ձեր կյանքի ուղին հարթելու ճանապարհին, դժվարություններից չընկրկեք, իսկ հաջողություններից չկուրանաք:
Մաղթում եմ, որ կատարվեն ձեր ու ձեր ծնողների նվիրական երազանքները: Արդարացրեք ձեր մամաների ու պապաների հույսերը. նրանք հաստատ արժանի են:
Ապրեք ուրախ, եղեք բարի, խելոք ու խելացի...
Դարձեք պիտանի քաղաքացիներ մեր սիրելի Երևանի համար...
Ձեզ բարի երթ...


P.S. Կարոտել եմ ՔԵԶ 10-ի <<Դ>>  

No comments:

Post a Comment